The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Serum with Vitamin C

30մլ

ՇԻՃՈՒԿ ՎԻՏԱՄԻՆ C-ՈՎ

Նկարագրություն

Շիճուկի ազդեցությունը.

  • ինտենսիվ խոնավացնում և վերականգնում է մաշկը
  • մեծացնում է մաշկի ամրությունն ու առաձգականությունը
  • ունի հակաօքսիդանտ ազդեցություն
  • բարելավում է դեմքի գույնը
  • հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
  • հարմար է ամենօրյա օգտագործման համար

Ակտիվ բաղադրիչները.

Վիտամին C -ն խթանում է մաշկի բնական թարմացումը, ամրացնում է մազանոթների պատերը, բարելավում է մաշկի իմունիտետը, բացում է մաշկի գույնը, վերացնում կնճիռները և կանխում դրանց հետագա առաջացումը, պայքարում է պիգմենտացիայի դեմ, թարմացնում է արտաքին տեսքը:

Ասիական ցենտելը  հակաօքսիդիչ է, դանդաղեցնում է վաղաժամ ծերացումը: Խթանում է կոլագենի արտադրությունը, հիանալի խոնավացնում է մաշկը, ունի հանգստացնող, բուժիչ ազդեցություն։

Հիդրոլիզացված կոլագենը օգնում է մաշկը դարձնել հարթ և թավշյա: Դրա խոշոր մոլեկուլները տեղավորվում են ռելիեֆի անհարթության մեջ և մաշկի հյուսվածքն ավելի միատարր են դարձնում: Իր խոնավությունը պահպանող հատկությունների շնորհիվ կոլագենը մեծացնում է մաշկի խոնավությունը և պաշտպանում ​​չորությունից, խթանում է մաշկի մեջ սեփական կոլագենի արտադրությունը և վերականգնում այն՝ դարձնելով մաշկն ավելի հարթ և առաձգական:

Օգտագործման եղանակը. փոքր քանակությամբ շիճուկը քսել նախօրոք մաքրված, թարմացված մաշկին, մերսող շարժումներով նրբորեն տարածել դեմքին: Թողնել ներծծվի: Այնուհետեւ քսել էմուլսիա, կրեմ կամ գիշերային դիմակ:

Հակացուցումները: Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:

Պահպանման պայմանները

Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Բաղադրություն

Aqua, ethanol, propylene glycol, 3-o-ethyl ascorbic acid, glycerine, Centella asiatica (hydrocotyle) extract, phenoxyethanol, caprylyl glycol, polysorbate 20, hydrolyzed collagen, polyquaternium-10, fragrance, trilon B, lactic acid.