The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Vita C Face cream

6.900 AMD

ՍՆՈՒՑՈՂ ԿՐԵՄ ԴԵՄՔԻ ԵՎ ՊԱՐԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ ՎԻՏԱՄԻՆ C-ՈՎ

Նկարագրություն

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մաշկը կառուցված է երկու հիմնական շերտից. վերին` էպիդերմիսից և ներքին շարակցական հյուսվածքից` դերմայից: Դերման կազմված է բջջային տարրերից և արտաբջջային թելիկներից, որոնք գտնվում են դոնդողանման արտաբջջային մատրիքսի մեջ: Թելանման այդ նյութերը կազմված են կոլագենի և էլաստինի թելիկներից, որոնց խոնավությունը պահելու ունակությամբ էլ պայմանավորված է մաշկի առաձգականությունը: Մաշկի կոլագենի և էլաստինի թելիկների պարունակության նույնիսկ աննշան իջեցումն անմիջականորեն պայմանավորում է մաշկային նուրբ ակոսների և կնճիռների գոյացումը:
Տարիքի հետ դերման բարակում է, իսկ պարունակվող կոլագենի քանակը նվազում է:
Գիտականորեն ապացուցված է, որ վիտամին C-ն էական նշանակություն ունի մարդու ֆիբրոբլաստների ներսում ընթացող կոլագենի կենսասինթեզի համար: Այդ հատկության շնորհիվ էլ վիտամին C-ն կիրառվում է խոցերի և վերքերի առողջացման համար: Տվյալները վկայում են, որ վիտամին C-ն ընդունակ է խթանել կոլագենի սինթեզը նաև թառամող մաշկում: Հենց այդ հատկության շնորհիվ է վիտամին C-ն համարվում մաշկի ծերացման պրոցեսները կանխող միջոցների գլխավոր բաղադրամասը: Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ տեղային կիրառման դեպքում վիտամին C-ի բարձր դեղաչափերը ցուցաբերում են գերազանց ազդեցություն` չոր մաշկի կանխարգելման և բուժման համար:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
VITA C-ն խթանում է կենսասինթեզը, շարակցական հյուսվածքի բաղադրիչների, ինչպես օրինակ կոլագենի և գլիկոամինագլիկանների աճն ու վերականգնումը: Բարելավում է մաշկի առաձգականությունն ու ամրությունը և պահպանում մաշկի ու շարակցական հյուսվածքի ամբողջականությունը: Կանխում է նուրբ ակոսների, կնճիռների և ծերացման այլ նշանների առաջացումը:
Արգելակում է մելանինի ձևավորումը՝ ընդհանուր առմամբ բարելավելով մաշկի տեսքն ու գույնը: Կանխում է պեպենների, տարիքային շագանակագույն բծերի և պիգմենտացիայի առաջացումը:
Ուժեղ հակաօքսիդանտային հատկության շնորհիվ ՝ կրեմն օգնում է պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից: Դանդաղեցնում է արևի ուլտրամանուշակագույն (UVA և UVB) ճառագայթներից առաջացած մաշկի վնասվածքի խորացումը՝ ինչն ապացուցում է կրեմի լուսապաշտպանիչ հատկությունը: Պաշտպանում է նաև մաշկը ծխից և օդի աղտոտվածությունից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Թույլ մի տվեք, որ քսվի աչքերին և լորձաթաղանթին: Հնարավոր են թույլ ծակծկոցներ զգայուն մաշկին: Դադարեցրեք գործածումը կարմրություն, գրգռում կամ չափից ավելի այրող զգացողություն առաջանալու դեպքում:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Նախօրոք մաքրել մաշկը: Օգտագործել օրը երկու անգամ, քսել դեմքին և պարանոցին: