The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Vita C Eyes cream

6.900 AMD

30մլ

ԱՉՔԵՐԻ ԵԶՐԱԳԾԵՐԻ ԿՐԵՄ ՎԻՏԱՄԻՆ C-ՈՎ

Նկարագրություն

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մաշկը կառուցված է երկու հիմնական շերտերից. վերին` էպիդերմիսից և ներքին շարակցական հյուսվածքից` դերմայից: Դերման կազմված է բջջային տարրերից և արտաբջջային թելիկներից, որոնք գտնվում են դոնդողանման արտաբջջային մատրիքսի մեջ: Թելանման այդ նյութերը կազմված են կոլագենի և էլաստինի թելիկներից, որոնց խոնավությունը պահելու ունակությամբ էլ պայմանավորված է մաշկի առաձգականությունը: Մաշկի կոլագենի և էլաստինի թելիկների պարունակության նույնիսկ աննշան իջեցումն անմիջականորեն պայմանավորում է մաշկային նուրբ ակոսների և կնճիռների գոյացումը:
Տարիքի հետ դերման բարակում է, իսկ պարունակվող կոլագենի քանակը նվազում:
Գիտականորեն ապացուցված է, որ վիտամին C-ն էական նշանակություն ունի մարդու ֆիբրոբլաստների ներսում ընթացող կոլագենի կենսասինթեզի համար: Այդ հատկության շնորհիվ էլ վիտամին C-ն կիրառվում է խոցերի և վերքերի առողջացման համար: Տվյալները վկայում են, որ վիտամին C-ն ընդունակ է խթանել կոլագենի սինթեզը նաև թառամող մաշկում: Հենց այդ հատկության շնորհիվ է վիտամին C-ն համարվում մաշկի ծերացման պրոցեսները կանխող միջոցների գլխավոր բաղադրամասը:  Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ տեղային կիրառման դեպքում վիտամին C-ի բարձր դեղաչափերը ցուցաբերում են գերազանց ազդեցություն` չոր մաշկի կանխարգելման և բուժման համար:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
VITA C-ն խթանում է կենսասինթեզը, շարակցական հյուսվածքի բաղադրիչների, ինչպես օրինակ կոլագենի և գլիկոամինագլիկանների աճն ու վերականգնումը: Բարելավում է մաշկի առաձգականությունն ու ամրությունը և պահպանում մաշկի ու շարակցական հյուսվածքի ամբողջականությունը: Կանխում է նուրբ ակոսների, կնճիռների և ծերացման այլ նշանների առաջացումը:
Արգելակում է մելանինի ձևավորումը՝ ընդհանուր առմամբ բարելավելով մաշկի հյուսվածքն ու գույնը: Կանխում է պեպենների, տարիքային շագանակագույն բծերի և պիգմենտացիայի առաջացումը:
Շնորհիվ ուժեղ հակաօքսիդանտային հատկության՝ կրեմն օգնում է պաշտպանել մաշկն ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից:  Դանդաղեցնում է արևի ուլտրամանուշակագույն (UVA և UVB) ճառագայթներից առաջացած մաշկի վնասվածքի խորացումը՝ ինչն  ապացուցում է կրեմի  լուսապաշտպանիչ հատկությունը: Պաշտպանում է նաև մաշկը ծխից և օդի աղտոտվածությունից: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Թույլ մի տվեք, որ քսվի աչքերին և լորձաթաղանթին: Հնարավոր են թույլ ծակծկոցներ զգայուն մաշկին: Դադարեցրեք գործածումը կարմրություն, գրգռում կամ չափից ավելի այրող զգացողություն առաջանալու դեպքում:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Նախօրոք մաքրեք աչքերի եզրագծերը: Օրը երկու անգամ քսեք աչքերի եզրագծերին:

Բաղադրություն

Aqua, cetostearyl alcohol, propylene glycol, urea, 3-o-ethyl ascorbic acid, Equisetum arvense (horsetail) extract, Centella asiatica (hydrocotyle) extract, mineral oil, glycerin, glyceryl monostearate, triticum vulgare (wheat) germ oil, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, Ginkgo biloba (ginkgo) extract, dimethicone, cetyl phosphate potassium, phenoxyethanol, caprylyl glycol, ceteareth-12, ceteareth-20, lauryl PCA, allantoin, imidazolidinyl urea, fragrance, BHT.