The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Verruderm gel

3.500 AMD

ԿՈՇՏՈՒԿՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂ ԳԵԼ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Verruderm գելը ցուցված է կոշտուկների, կարծրուկների և գորտնուկների վերացման համար: Գելը իսպառ վերացնում է հիպերկերատինային գոյացությունները 7-10 օրվա ընթացքում ամեն օր գործածելու դեպքում:
Ակտիվ բաղադրիչները՝ սալիցիլաթթուն և կաթնաթթուն, արագ ներծծվում են մաշկի մեջ: Դրանք փափկացնում են մաշկի կոշտացումները և  պեմզա քարով կամ խարտոցով արագ ու անվնաս հեռացվում: Verruderm-ն օգնում է կոշտուկները, եղջրային կարծրացումները և գորտնուկները պոկվեն:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կոշտուկները,  կարծրացումները և գորտնուկները 5 րոպե թրջեք գոլ ջրով, որպեսզի փափկեն: Լավ չորացրեք: Գելը բարակ շերտով քսեք  կոշտուկներին, կարծրուկներին և գորտնուկներին: Թողեք 5 րոպե չորանա: Օգտագործելուց հետո ձեռքերը լվացեք: Կիրառել օրական 1-2 անգամ, մինչև երկու շաբաթ՝ կոշտուկների և կարծրուկների դեպքում, և 12 շաբաթ՝ գորտնուկների դեպքում, կամ ըստ բժշկի ցուցումների:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՎԵՐՈՒԴԵՐՄ-ը չի կարելի օգտագործել դեմքի, և հատկապես մազածածկ խալերի,  նշանների և գորտնուկների դեպքում: Չի կարելի գործածել նաև սեռական օրգանների և/կամ հետանցքի գորտնուկներից ազատվելու համար:
ՀԵՌՈՒ  ՊԱՀԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
Խուսափեք դեղամիջոցը  աչքերը, քիթը, բերան թափանցելուց, աճուկային կամ քերծված մաշկի հետ շփվելուց: Եթե այն այնուամենայնիվ քսվել է, ապա 15 րոպե լվացեք սառը ջրով: Հնարավոր է թեթևակի այրոց, մաշկի կարմրում և թեփոտում, որոնք հնարավոր կողմնակի ազդեցություններ են: Եթե վերը թվարկած երևույթները խորանան, դիմել բժշկի: