The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Stretch Mark cream

6.900 AMD

ԿՐԵՄ ՍՏՐԻԱՆԵՐԻ ԴԵՄ

Նկարագրություն

Մաշկը կազմված է երեք շերտից: Ստրիաները առաջանում են մաշկի միջին շերտում՝ դերմայում: Դերման մաշկի էլաստիկ շերտն է, որի շնորհիվ էլ մաշկը ձգվում  և վերականգնում է նախնական վիճակը: Երբ այդ շերտն անընդհատ ձգվում է, ապա էլաստիկությունը նվազում է: Մաշկը փորձում է ինքնուրույն վերականգնվել, ավելացնելով ամրացնող հյուսվածքների քանակը՝ ֆիբրիլների սինթեզը, որոնց անվանում են կոլագեն: Այդ պատճառով էլ առաջանում են ստրիաները:
Ստրիաները կարող են առաջանալ հղիության ժամանակ, կամ լարվածության հետևանքով, վազքի, քայլելու, հեծանվային սպորտով զբաղվելու, լողալու, ծանրություն բարձրացնելու կամ այլ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում, քաշի կտրուկ կորուստի կամ ավելացնելու դեպքում, նույնիսկ ֆիզիոլոգիական աճի ընթացքում մաշկը բնականորեն ձգվում է՝ դառնալով  պինդ և ամուր: Եթե մաշկը օժտված չէ համապատասխան էլաստիկությամբ, առանձգականությամբ և ձգողականությամբ, ապա ստրիաների առաջացումն ավելի հավանական է:
Ստրիաները ավելի հաճախ գոյանում են որովայնի, կրծքավանդակի կողային մակերեսի, կրծքագեղձերի, ծնկների, ազդրերի և նստատեղի շրջանում:
Պրոդուկտը բուսական էքստրակտներով հարստացված կրեմ է, որը հատուկ մշակված է ստրիաները նվազեցնելու համար: Ամեն անգամ օգտագործելով կակաոյի և շիի յուղերով, E և C վիտամիններով, խոնավացնող նյութերով, փափկացնող յուղերով և ակտիվ բուսական էքստրակտների   մեծ քանակությամբ հարստացված այս կրեմը,  դուք կնվազեցնեք ստրիաները:
Կրեմը խորը թափանցում է մաշկի մեջ՝ նպաստում նոր շարակցական հյուսվածքի  գոյացմանը, խթանելով կոլագենի և էլաստինի սինթեզը՝ ստրիաների շուրջը և  ներսում: Կրեմը գործում է՝ վերափոխելով և վերացնելով ձգումները:
Կրեմը փափուկ, հանգստացնող և անվտանգ է վնասված մաշկի համար:
Կակաոյի և շիի յուղերը, տարիներ շարունակ հաջողությամբ օգտագործվում են՝ շնորհիվ մաշկը հարթեցնող ու փափկացնող բնական հատկությունների: Դրանք օգնում են կանխել ստրիաների առաջացումը: Այդ արդյունավետությունն ապահովվում է կոլագենի սինթեզը մաշկի մեջ խթանելու ունակությամբ:
Ավոկադոյի և նշի յուղերը ապահովում են մաշկի լրացուցիչ պաշտպանությունը:
Լանոլինը թափանցելով մաշկի մեջ վերականգնում է փափկությունը և տալիս երիտասարդ տեսք:
Վիտամին  E-ն բուժիչ բաղադրիչ է, որը կարող է կանխել մաշկի վաղաժամ ծերացումը:
Պատատուկի էքստրակտը ներթափանցելով մաշկի մեջ նվազեցնում է կանգային երևույթները և նպաստում տոքսինների հեռացմանը:
Ձիաձետը կենսահանքային նյութերի աղբյուր է, որն անրաժեշտ են կոլագենի և էլաստինի սինթեզի համար: Օրգանական սիլիկոնը, որպես կառուցվացքային բաղադրիչ, անհրաժեշտ է շարակցական հյուսվածքի բաղադրամասերի սինթեզն ու վերականգնումն ապահովելու համար:
Սենթելան խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը: Օժտված է հանգստացնող և հակաբորբոքային հատկություններով:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգնում է կանխել մաշկի թերսնուցման պատճառով արդեն գոյացած ստրիաների բարդությունները:
Օգնում է բուժել առաջացած ստրիաները` վնասված հյուսվածքներին մատակարելով պակասող խոնավացնող, փափկացնող և սնուցող բաղադիչներ:
Օգնում է մաշկը  ամրացնել և ձգել:
Փափկացնում է չոր մաշկը՝ նպաստելով առանց  ձգումների հարթ մաշկ ունենալուն:
Կանխում է նոր ստրիաների առաջացումը:
ՈՒմ է ցուցված
Հղի կանանց և մայրերին՝ անկախ տարիքից
Ծանր ատլետներին և լողորդներին
Դեռահասներին՝ հասունացման տարիքում
Բոլոր նրանց, ով ցանկանում է կանխել ստրիաների առաջացումը
Արդյունքը ակնհայտ կլինի 3-6 շաբաթվա կիրառման ընթացքում:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Օգտագործել օրը 2 անգամ:
Կրեմի անրաժեշտ քանակը տարածել ստրիաների վրա և դրանց շուրջը:
Մերսել նրբորեն մինչև կրեմի ներծծվելը:
Օգտագործել շարունակաբար մինչև սպասված արդյունքի հասնելը: