The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Sorias hair and body wash for very dry skin

5.800 AMD

ՄԱԶԵՐԻ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՇԱՄՊՈՒՆ ՇԱՏ ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՈՐԻԱՍ ՇԱՄՊՈՒՆԸ կրեմ-շամպուն է, որը նրբորեն մաքրում և հեռացնում է գլխամաշկի վրայի աղտոտվածությունը՝ առանց մազերը գունազերծելու կամ խախտելու խոնավության նուրբ հավասարակշռությունը: Խոնավացնելով մազերը, վերականգնում է վնասվածքն ու մազերին հաղորդում սքանչելի փայլ:
ՍՈՐԻԱՍ ՇԱՄՊՈՒՆԻ հիմքում դափնու և հնդկընկույզի (կոկոսի) յուղերն են: Այս յուղերը կարճաշղթա հագեցած ճարպաթթուների արժեքավոր աղբյուր են՝ ջրով հագեցնելով մազերը և դրանց տալով կենսունակություն: Դափնու յուղն օժտված է ուժեղ հակաբակտերիալ հատկություններով: Լայն կիրառում ունի Մերձավոր Արևելքի կուլտուրայում՝ մաշկի և մազերի այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են պզուկները, մազերի չորությունը, էկզեման և փսորիազը:
ՍՈՐԻԱՍ ՇԱՄՊՈՒՆԸ պաշտպանում է մազերը ու գլխամաշկը գրգռվածությունից: Հարուստ է ցորենի հիդրոլիզացված սպիտակուցներով, որոնք ներթափանցելով մազի մեջ, սնում, խոնավացնում և մազը դարձնում են առավել ճկուն:
Կրեմ փրփուրը նրբորեն մաքրում է մազերը՝ դարձնելով նուրբ և հեշտ սանրվող:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մազերը լավ թրջել, ՍՈՐԻԱՍ շամպունի բավարար քանակությամբ մերսել գլխամաշկն ու մազերը՝ մինչև լավ փրփրելը:
Թողնել մազերին 2-3 րոպե ու լվանալ:
Կրկնել ըստ անհրաժեշտության: