The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Radiance Night cream

50մլ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՍՈՒՔ՝ ԲԻՈՊԵՊՏԻԴՆԵՐՈՎ

Նկարագրություն

Կրեմի ազդեցությունը.

  • նվազեցնում է կնճիռները
  • խոնավացնում և սնուցում է մաշկը
  • սպիտակեցնում է մաշկը
  • հարթեցնում է մաշկը և դարձնում առաձգական
  • հաղորդում է փայլ
  • պաշտպանում ազատ ռադիկալներից
  • հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
  • հարմար է ամենօրյա օգտագործման համար

Ակտիվ բաղադրիչները.

Մատրիքսիլը մատրիկններին ազդակ հաղորդող մոլեկուլների հզոր պեպտիդային համալիր է, որը հավասարեցնում է մաշկի ռելիեֆը, հարթեցնում կնճիռները՝ վերականգնելով մաշկի մատրիքսները և դերմոէպիդերմալ միացությունները 6 հիմնական բաղադրամասերի հաշվին  /կոլագեն 1, 3, 4, ֆիբրոպեկտին, հիալուրոնաթթու և լամինին 5/:

Բիսաբոլոլ- Ունի հանգստացնող, հակաբորբոքային, հակաբակտերիալ ազդեցություն։ Բարձրացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը, վերականգնում և վերարտադրում է մաշկը: Բիսաբոլոլն ունի հակատարիքային ազդեցություն, հիանալի փափկացնում է մաշկը, ինչպես նաև բարելավում է կոսմետիկ բաղադրիչների ներթափանցման ունակությունը մաշկի մեջ, որպեսզի ավելի արագ և լավ ներծծվեն:

Վիտամին E -ն հզոր հակաօքսիդանտ է, որը հավասարեցնում է դեմքի գույնը, պաշտպանում մաշկը արևի ճառագայթներից

Նիացինամիդը ջրում լուծվող  B խմբի վիտամին է: Այն օգնում է ամրացնել շերտաթաղանթի հիդրոլիպիդային պատնեշը և դրանով իսկ կանխում ջրազրկումը և խորը շերտերի խոնավության կորուստը: Խթանում է կոլագենի արտադրությունը:

Օգտագործման եղանակը. Քնելուց առաջ մերսող շարժումներով քսել նախօրոք մաքրված մաշկին՝ խուսափելով աչքերի հատվածից:

Հակացուցումները: Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:

Պահպանման պայմանները

Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Բաղադրություն

Aqua, ceteraryl alcohol, sodium cetearyl sulfate, lactic acid, glycerine, propylene glycol, caprylic/capric triglyceride, nicotinamide, phenoxyethanol, caprylyl glycol, ceteareth-20, dimethicone, Butyrospermum Parkii (Shea) Butter, bisabolol, tocopheryl acetate, allantoin, imidazolidinyl urea, Saxifraga Sarmentosa Extract, Carica Papaya (Papaya) Fruit, Extract, Psidium Guajava Fruit Extract, tartaric acid, fragrance.