Նկարագրություն
Անցանկալի մազերի հեռացման համար նախատեսված բոլոր միջոցները, ինչպիսիք են սափրելը, խեժի, ունելու կամ էլեկտրական մազահեռացումը, լազերային մշակումը, առաջացնում են մաշկի զանազան վնասվածքներ, այդ թվում` բորբոքում, գրգռում և վարակում:
ՀԱՏԿՈՒԹՈՒՆՆԵՐԸ
Այս լոսյոնը հատուկ մշակված բանաձև է մազահեռացումից հետո մաշկը հանգստացնելու համար: Այն ապահովում է նաև մաշկի լիարժեք խոնավացում և արդյունավետ խնամք:
Առատորեն հարստացված երիցուկի էքստրակտով` լոսյոնը մազահեռացումից հետո նրբորեն հանգստացնում է գրգռված և բորբոքված մաշկը:
Թեթև, ոչ կպչուն և փափկեցնող լանոլինի յուղերը մաշկը դարձնում են թավշյա և մետաքսանման փափուկ:
Ալլանտոինը հանում է մաշկի տարբեր գրգռիչների հարուցած գրգռվածությունը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելացումը խթանող միջոց արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացումը:
Պանտենոլը, արագ և լավ խոնավացնող հատկության շնորհիվ, խթանում է բջիջների բազմացումը և նպաստում հյուսվածքների վերականգնմանը: Այն կարգավորում է եղջերացման գործընթացը և նպաստում վերքերի արագ լավացմանը:
Շնորհիվ լայն սպեկտրի հականեխիչ և հակագրգռիչ ազդեցության, տրիկլոզանը գերազանց միջոց է վնասված մաշկի բուժման համար: Այն հատկապես օգտակար է ախտահարված և զգայուն մաշկի համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մազահեռացումից հետո լոսյոնի բավականաչափ քանակով ծածկել մաշկի մշակվող մակերեսը: Ափով մաշկը հավասարապես մերսել մինչև լոսյոնի լիովին ներծծվելը:
Օգտագործել օրը մեկ կամ երկու անգամ, առնվազն 10-15 օր: