Նկարագրություն
Մասուրի յուղը մեծ դեր է խաղում մաշկի ինքնանորացման և վնասված հյուսվածքների վերականգնման գործում, նվազեցնում է ծակոտիները: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը մաշկը դարձնում է ավելի առաձգական և նպաստում սպիների վերացմանը: Կանխում է կոպիտ կելոիդալ հյուսվածքների գոյացումը և օգնում վերականգնել մաշկը:
POST ACNE SCAR-ը պակասեցնում է կելոիդալ հյուսվածքների գոյացումը, ինչի արդյունքում սպիները անհետանում են: Սա հիանալի միջոց է բոլոր տեսակի սպիների համար, որոնք գոյացել են պզուկների, այրվածքների, վերքերի և վնասվածքների հետևանքով: Լավացնում է նաև մաշկի գույնը, մաշկը դարձնում է ավելի առաձգական:
POST ACNE SCAR-ը օգտագործելիս սպիները դառնում են ավելի փափուկ և քիչ տեսանելի, հարթվում են անհարթությունները:
Օգտագործման եղանակը
Օրը երկու անգամ մատների ծայրերով նրբորեն մերսել վնասված տարածքը` մինչև լիովին ներծծվելը: Առավելագույն արդյունքի հասնելու համար շարունակել կիրառումը մոտավորապես երեք ամիս` մինչ սպիների, բծերի և կնճիռների անհետանալը: