The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Piloxil shampoo

5.800 AMD

200մլ

ՄԱԶԵՐԻ ԱՃԸ ԽԹԱՆՈՂ ՇԱՄՊՈՒՆ

Նկարագրություն

Սովորաբար մազաթափությունն առաջանում է սթրեսների և սեզոնային փոփոխությունների հետևանքով, իսկ 95% դեպքերում արդյունք է այսպես կոչված անդրոգենետիկ ճաղատության: Սովորաբար ուղեկցվում է արմատների շուրջ գտնվող հյուսվածքների լարվածությամբ: Ճնշված արմատը չի կարողանում մնալ մաշկի վրա և այլևս սնուցում չի ստանում: Ի վերջո` մազերը դադարում են աճել: Սկսվում է մազաթափություն, մազերը բարակում են և առաջանում է ճաղատություն: Տեստոստերոնի ավելցուկը մազապարկի ներսում խթանում է 5-ալֆա ռեդուկտազ ֆերմենտի գործունեությունը, որը տեստոստերոնը վեր է ածում դիհիդրոտեստոստերոնի /ԴՀՏ/, վերջինս էլ դառնում է անցանկալի մազաթափություն առաջացնող հորմոնի ակտիվ ձևը:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PILOXIL-ը կանխում է անդրոգենետիկ ճաղատությունը: Ինչքան ավելի շուտ սկսել մազերի խնամքը, այնքան ավելի մեծ է լավ արդյունքի հավանականությունը:
PILOXIL-ը այսօր ամենաառաջադեմ բաղադրանյութն է մազերի խնամքի համար, որը տալիս է հրաշալի արդյունք: Ձեր մազերը կդառնան առողջ և ամուր, կդադարի մազաթափությունը:
PILOXIL-ը անվնաս է կանանց և տղամարդկանց համար:
Կլինիկապես ապացուցված է, որ PILOXIL-ը խթանում է մազերի աճը, դադարեցնում է մազաթափությունը, արագացնում է մազերի աճը և տրամագիծը:
Ակտիվ բաղադրամաս կոպեքսիլը պայքարում է արմատի շուրջ գտնվող հյուսվածքները պահպանող կոլագենի քայքայման դեմ, ամրացնում և առողջացնում է հյուսվածքը, ինչի շնորհիվ մազը դառնում է կենսունակ:
Սո պալմետտոյի էքստրակտը ազդում է այլ ձևով: Գործելով մազարմատի վրա, արգելակում է 5-ալֆա ռեդուկտազ ֆերմենտի 1-ին և 2-րդ տիպերը, հանգեցնելով ԴՀՏ-ի քանակի նվազեցմանը: ԴՀՏ-ի մակարդակի իջեցումն իր հերթին բերում է մազապարկերի աճին և հաստանալուն, բնական ճանապարհով գլխի մաշկը դարձնելով առողջ:
Պատուտակը, գինգկո բիլոբան և մարդարմատը ամրացնում են մազարմատները, խթանում գլխի մաշկի արյան շրջանառությունը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կարելի է գործածել ամեն օր: Թաց մազերի վրա տարածել PILOXIL SHAMPOO-ի բավականաչափ քանակություն և մերսել մինչև լավ փրփրելը: 3-5 րոպե թողնել մազերին, որից հետո լվանալ: Առավելագույն արդյունք ստանալու համար օգտագործել շաբաթը 5 անգամ՝ 4-6 շաբաթվա ընթացքում:

Բաղադրություն

Aqua, sodium laureth sulfate, cocamide-DEA, cocamidopropyl betaine, serenoa serrulata (saw palmeto) fruit extract, , propylene glycol, sodium chloride, phenolyethanol, caprylyl glycol , 2,4-pyrimidine-3-oxide (kopexil), polyquaternium-10, EDTA, fragrance.