The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Piloxil Hair serum

7.900 AMD

ՄԱԶԵՐԻ ԱՃԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ԲԻՈՊԵՊՏԻԴՆԵՐՈՎ ՇԻՃՈՒԿ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մազաթափությունը կարող է լինել սթրեսի կամ սեզոնային փոփոխությունների հետևանք: Հիմնական պատճառը մազարմատների շրջակա հյուսվածքների վնասվածքն է: Սեղմված մազարմատը քիչ է սնուցվում և մազն այլևս չի աճում: Մազերի քանակը նվազում է, արդյունքում գլխամաշկը դառնում է տեսանելի: Մազարմատները տեստոստերոնի ավելցուկից կոշտանում են և սկսվում է ճաղատացումը: PILOXIL-ը կանխարգելում է տղամարդկանց ճաղատությունը: Որքան շուտ սկսեք բուժումը, այնքան մեծանում է խիտ մազեր ունենալու հնարավորությունը:
PILOXIL-ը անվնաս է կանանց և տղամարդկանց համար:
Կլինիկորեն հաստատված է, որ PILOXIL մազերի շիճուկը խթանում է մազերի աճը, դանդաղեցնում է մազաթափությունը և մեծացնում մազափնջերի տրամագիծը: PILOXIL-ի բոլոր բաղադրիչները միասին խթանում են մազերի աճը, ավելացնում մազափնջի տրամագիծը, դանդաղեցնում մազաթափությունը և բարելավում մազարմատների առողջությունը:
Saw palmetto-ի քամուկը տարբեր մեխանիզմներով ընկճում է 5 ալֆա-ռեդուկտազ ֆերմենտի 1-ին և 2-րդ տեսակները, ինչի արդյունքում մազարմատներում նվազում է DHT մակարդակը: DHT նվազման հետևանքով աճը լավանում է, մազերը դառնում են ավելի հաստ ու փարթամ:
Խնձորի պոլիֆենոլները մեծացնում են տարբեր բաղադրիչների մատակարարումը գլխամաշկ և իդեալական են մազաթափության և բարակ մազերի բուժման համար:
Ginseng-ը, Ginkgo biloba-ն և ivy-ն բարելավում են գլխամաշկի արյան շրջանառությունը, վերականգնում մազարմատները:
Prohairin-ը կարգավորում և դրական է ազդում կոլագենի, ֆիբրոնեկտինի և էլաստինի վրա: Prohairin-ի մատակարարումը մազարմատ խթանում է մազերի աճը և մազերը դարձնում ավելի փարթամ և ուժեղ:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մեկ սրվակ շիճուկը շաբաթական մեկ անգամ քսել գլխամաշկի մազաթափվող հատվածներին, կամ բարակող մազրերին: Քսելուց հետո չողողել, խուսափեք շիճուկը մազերին թափվելուց: