The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Melon cream

5.800 AMD

30մլ

ՄԱՇԿԻ ՊԻԳՄԵՆՏԱՑԻԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿՐԵՄ

Նկարագրություն

Վիտիլիգոն արտահայտվում է եզրային հատվածներում (արմունկների առջևի կողմը, ծնկների հետևի կողմը, շրթունքների եզրերը կամ շփվող մասերը) ախրոմիկ (գունազուրկ) բծերով:
Այս բծերն առաջանում են էպիդերմիսի (վերնամաշկի) բազալային շերտում մելանային պիգմենտի բացակայության պատճառով: Երեք ծագումնաբանական հիպոթեզներ են առաջ քաշվել բացատրելու մելանոցիտների անհետացումը. գենետիկական գործոններ (30% դեպքերում), իմունոլոգիական գործոններ (կապված աուտոիմունային խանգարումների հետ) և նյարդային գործոններ (հոգեբանական ցնցում, սթրես):Հիպոմելանոզի այլ տեսակներ կարող են հայտնվել նաև ֆիզիկական տեսակի (ջերմային այրվածքներ) կամ քիմիական տեսակի (ֆենոլ, տեղական կորտիկոիդներ կամ միկոզ) արտաքին ագրեսիվ ազդեցության հետևանքով:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Melon-ն հանդես է գալիս որպես մաշկի պիգմենտացիայի կարգավորող: Հատկապես ցուցված է վիտիլիգո ունեցող մաշկի բուժման համար:Նպաստում է մելանոցիտներում (մաշկի պիգմենտ (մելանին) արտադրող բջիջներում) մելանինի նորմալ մակարդակը վերականգնմանը, հատկապես այն դեպքերում, երբ կա այդ մակարդակի անկման վտանգ:
Melon-ի ակտիվ բաղադրիչներն ունեն հակաօքսիդիչ ազդեցություն և կարող են արգելակել ազատ ռադիկալների արտադրությունը վերնամաշկի բջջային (մելանոցիտներ և կերատոցիտներ) մակարդակում՝ կանխելով վերնամաշկի բջիջների մահը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Օրական երկու անգամ քսեք վնասված մասերին, ինչպես նաև դրանց եզրերին:

Բաղադրություն

Aqua, cucumis melo (melon) extract, cetostearyl alcohol, propylene glycol, Ginkgo biloba (ginkgo) extract, glycerin, helianthus annuus (sunflower) seed oil, glyceryl monostearate, Camellia Sinensis (green tea) extract, Aloe barbadensis (aloe) extract, dimethicone, cetyl phosphate potassium, triticum vulgare (wheat) germ oil, phenoxyethanol, caprylyl glycol, ceteareth-12, ceteareth-20, allantoin, imidazolidinyl urea, fragrance, BHT.