Նկարագրություն
Շիճուկի ազդեցությունը.
- ինտենսիվ խոնավացնում և վերականգնում է մաշկը;
- ունի ձգող ազդեցություն;
- ավելացնում է մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը;
- հարթեցնում է կնճիռները;
- ունի հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցություն;
- բարելավում է դեմքի գույնը:
- Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
- հարմար է ամենօրյա օգտագործման համար
Խտացված ձգող շիճուկ, նախատեսված է հասուն, ծերացող մաշկի համար: Շիճուկը ստեղծված է մաշկի հարթությունը, առաձգականությունը և ձգված տեսքը վերականգնելու համար:
Ակտիվ բաղադրիչներն են.
Վիտամին C -ն խթանում է մաշկի բնական նորացումը, ամրացնում մազանոթների պատերը, բարձրացնում է մաշկի իմունիտետը, պայծառացնում է մաշկը, վերացնում է կնճիռները և կանխում դրանց հետագա առաջացումը, պայքարում է պիգմենտացիայի դեմ, թարմացնում է արտաքին տեսքը:
Ջրալուծվող կոլագենը օգնում է մաշկը դարձնել հարթ և թավշյա: Կոլագենի խոշոր մոլեկուլները տեղավորվում են ռելիեֆի անհարթություններում և մաշկի հյուսվածքը դարձնում են ավելի միատարր: Խոնավությունը պահպանող հատկության շնորհիվ՝ կոլագենը ավելացնում է մաշկի խոնավությունը և պաշտպանում չորությունից, խթանում է մաշկի մեջ սեփական կոլագենի արտադրությունը, վերականգնելով այն ՝ մաշկը դարձնում է ավելի հարթ և առաձգական:
Matrixil 3000-ը պեպտիդ է, ունի երիտասարդացնող հատկություն, կանխում է մաշկի հետագա ծերացումը, մեծացնում է առաձգականությունը: Matrixil 3000 -ի կանոնավոր օգտագործման դեպքում կրեմի բաղադրիչներ կոլագենի և էլաստինի սինթեզը զգալիորեն ավելանում է, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վիճակի վրա:
Սև խավիարի էքստակտը մաշկի համար իսկական նրբահամ խորտիկ է: Առաջին իսկ արդյունքները նկատելի են հենց օգտագործման սկզբում՝ երեքից չորս շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին նկատելի է հիանալի ձգող ազդեցությունը: Արդյունքում մաշկը զգալիորեն ձգվում և երիտասարդանում է: Դեմքի օվալի ուրվագիծը դառնում է ավելի հստակ և հավասար, մանր կնճիռները վերանում են, դեմքի մաշկը թարմանում է: Մաշկը դառնում է ավելի հարթ, ավելի առաձգական և նուրբ, կարծես թե Դուք երիտասարդացել եք մի տասը տարով:
Idealift- ը պեպտիդ է, որը նվազեցնում է մաշկի թոշնածությունը ու կախվածությունը, բարելավում է գույնը, կառուցվածքը և ներսից վերականգնում է էպիդերմիսը :
Ասիական ցենտելը հակաօքսիդանտ է, դանդաղեցնում է վաղաժամ ծերացումը: Խթանում է կոլագենի արտադրությունը, հիանալի խոնավացնում է մաշկը, ունի հանգստացնող, բուժիչ ազդեցություն:
Երիցուկի էքստարկտը ունի հակաբորբոքային, անոթալայնիչ, լուսաապաշտպան, հակաօքսիդանտ ազդեցություն։
Օգտագործման եղանակը: փոքր քանակությամբ շիճուկը քսել նախօրոք մաքրված, թարմացված մաշկին, մերսող շարժումներով նրբորեն տարածել դեմքին: Թողնել ներծծվի: Մեկ ժամ անց կարելի է քսել էմուլսիա, կրեմ կամ գիշերային դիմակ:
Առավելագույն ազդեցության հասնելու համար ցանկալի է կանոնավոր և բավարար քուն (մոտ 8 ժամ), որի ընթացքում ակտիվորեն արտադրվում է մելատոնին հորմոնը:
Հակացուցումները:Անհատական զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:
Պահպանման պայմանները
Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում: