The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Lifting Serum with caviar and collagen

30մլ

ԼԻՖՏԻՆԳ (ՁԳՈՂ) ՇԻՃՈՒԿ ԽԱՎԻԱՐՈՎ ԵՎ ԿՈԼԱԳԵՆՈՎ

Նկարագրություն

Շիճուկի ազդեցությունը.

  • ինտենսիվ խոնավացնում և վերականգնում է մաշկը;
  • ունի ձգող ազդեցություն;
  • ավելացնում է մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը;
  • հարթեցնում է կնճիռները;
  • ունի հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցություն;
  • բարելավում է դեմքի գույնը:
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
  • հարմար է ամենօրյա օգտագործման համար

Խտացված ձգող շիճուկ, նախատեսված է հասուն, ծերացող մաշկի համար: Շիճուկը ստեղծված է մաշկի հարթությունը, առաձգականությունը և ձգված տեսքը վերականգնելու համար:

Ակտիվ բաղադրիչներն են.

Վիտամին C -ն խթանում է մաշկի բնական նորացումը, ամրացնում  մազանոթների պատերը, բարձրացնում է մաշկի իմունիտետը, պայծառացնում է մաշկը, վերացնում է կնճիռները և կանխում դրանց հետագա առաջացումը, պայքարում է պիգմենտացիայի դեմ, թարմացնում է արտաքին տեսքը:

Ջրալուծվող կոլագենը օգնում է մաշկը դարձնել հարթ և թավշյա: Կոլագենի խոշոր մոլեկուլները տեղավորվում են ռելիեֆի անհարթություններում և մաշկի հյուսվածքը դարձնում են ավելի միատարր: Խոնավությունը պահպանող հատկության շնորհիվ՝ կոլագենը ավելացնում է մաշկի խոնավությունը և պաշտպանում  ​​չորությունից, խթանում է մաշկի մեջ սեփական կոլագենի արտադրությունը, վերականգնելով այն ​​՝ մաշկը դարձնում է ավելի հարթ և առաձգական:

Matrixil 3000-ը պեպտիդ է, ունի երիտասարդացնող հատկություն, կանխում է մաշկի հետագա ծերացումը, մեծացնում է առաձգականությունը:  Matrixil 3000 -ի կանոնավոր օգտագործման դեպքում կրեմի բաղադրիչներ կոլագենի և էլաստինի սինթեզը զգալիորեն ավելանում է, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վիճակի վրա:

Սև խավիարի էքստակտը մաշկի համար իսկական նրբահամ խորտիկ է: Առաջին իսկ արդյունքները նկատելի են հենց օգտագործման սկզբում՝ երեքից չորս շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին նկատելի է հիանալի ձգող ազդեցությունը: Արդյունքում մաշկը զգալիորեն ձգվում և երիտասարդանում է: Դեմքի օվալի ուրվագիծը դառնում է ավելի հստակ և հավասար, մանր կնճիռները վերանում են, դեմքի մաշկը թարմանում է: Մաշկը դառնում է ավելի հարթ, ավելի առաձգական և նուրբ, կարծես թե Դուք երիտասարդացել եք մի տասը տարով:

Idealift- ը պեպտիդ է, որը նվազեցնում է մաշկի թոշնածությունը ու կախվածությունը, բարելավում է գույնը, կառուցվածքը և ներսից վերականգնում է էպիդերմիսը :

Ասիական ցենտելը հակաօքսիդանտ է, դանդաղեցնում է վաղաժամ ծերացումը: Խթանում է կոլագենի արտադրությունը, հիանալի խոնավացնում է մաշկը, ունի հանգստացնող, բուժիչ ազդեցություն:

Երիցուկի էքստարկտը ունի հակաբորբոքային, անոթալայնիչ, լուսաապաշտպան, հակաօքսիդանտ ազդեցություն։

Օգտագործման եղանակը: փոքր քանակությամբ շիճուկը քսել նախօրոք մաքրված, թարմացված մաշկին, մերսող շարժումներով նրբորեն տարածել դեմքին: Թողնել ներծծվի: Մեկ ժամ անց կարելի է քսել էմուլսիա, կրեմ կամ գիշերային դիմակ:

Առավելագույն ազդեցության հասնելու համար ցանկալի է կանոնավոր և բավարար քուն (մոտ 8 ժամ), որի ընթացքում ակտիվորեն արտադրվում է մելատոնին հորմոնը:

Հակացուցումները:Անհատական ​​զգայունություն կոսմետիկ արտադրանքի առանձին բաղադրիչների նկատմամբ:

Պահպանման պայմանները

Պահել +5 -ից +25 C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Բաղադրություն

Aqua, glycerine, 3-o-ethyl ascorbic acid, Palmitoyl Tripeptide-1, Palmitoyl Tetrapeptide-7, acetyl dipeptide=1 cetyl ester, Centella asiatica (hydrocotyle) extract, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, Polyacrylate Crosspolymer-6, glycerin, Levulinic Acid, Sodium Levulinate, Hydrolyzed Actin (and)Hydrolyzed Roe (and) Hydrolyzed Caviar Extract (and) Fucus Vesiculosus Extract, niacinamide, hydrolyzed collagen, sodium benzoat, fragrance , trilon B, fragrance.