The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Keratin Itensive Hair oil

5.200 AMD

ԻՆՏԵՆՍԻՎ ՅՈՒՂ ՎՆԱՍՎԱԾ, ՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

Ինտենսիվ բուժիչ յուղ՝ վնասված, քիմիական մշակման ենթարկված մազերի համար:
Մազերն, ինչպես մարմնի ցանկացած մաս, ծերանում են: Տարիների ընթացքում մեր մազերը դառնում են ավելի բարակ, փխրուն և առավել շատ ենթարկվում քիմիական նյութերի և շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությանը: KERATIN մազերի յուղը վերականգնում է մազերի կառուցվածքը և կենսունակությունը՝ հաղորդելով փարթամ և ավելի երիտասարդ տեսք:
KERATIN մազերի յուղը վերականգնում և հարթում է գունաներկման ու հարդարման ընթացքում վնասված մազերը: Խորը խոնավացման շնորհիվ նվազեցնում է մազերի մեխանիկական կորուստը, դարձնում ավելի ենթարկվող:
Hydrolyzed keratin-ի , aloe vera-ի, ginkgo biloba-ի, almond oil (նշի յուղի), castor oil (գերչակի յուղի) և wheat germ oil (ցորենի ծիլերի յուղի) շնորհիվ սնուցում է մազերը՝ կանխելով դյուրաբեկունությունը, հաղորդում առավել առողջ տեսք:
KERATIN-ը արագորեն ներծծվելով մազերի մեջ՝ դարձնում է առավել փափուկ և ամուր, վերացնում մազերի չորությունն ու ճյուղավորված ծայրերը:
Կարելի է քսել ինչպես խոնավ, այնպես էլ չոր մազերին:
Օգտագործման եղանակը
Բավարար քանակությամբ յուղը քսել մազերին՝ արմատներից մինչև ծայրերը, անհրաժեշտության դեպքում սանրել, թողնել 5-15 րոպե, այնուհետև լվանալ: