The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Hydroquinon cream

6.900 AMD

ՀԻԴՐՈՔԻՆՈՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍՊԻՏԱԿԱՑՆՈՂ ԿՐԵՄ

Նկարագրություն

Մելանոցիտները մաշկի բջիջներն են, որոնք արտադրում են մաշկի գույնը պայմանավորող պիգմենտը (մելանին): Մուգ լաքաները մելանոցիտների քանակի ավելցուկի և/կամ մելանինի գերարտադրման հետևանք են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունը խթանում է պիգմենտացիան և առաջացնում արևայրուք: Որոշ դեպքերում պիգմենտացիայի պրոցեսի խախտման պատճառով առաջանում են մուգ լաքաներ:
Մուգ լաքաների առաջացման պատճառներն են.
• տարիքը (տարիքային լաքաներ ձեռքերին և դեմքին)
• խլոազման (դեմքի վրա դեղնավուն պիգմենտային լաքաներ)` հղիության ընթացքում, ինչպես նաև օրալ հակաբեղմնավորիչների օգտագործման դեպքում
• որոշ օծանելիքներում և դեղամիջոցներում լուսազգայուն նյութերի կիրառմամբ պայմանավորված լաքաներ
• արևի ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ պայմանավորված լաքաներ (արևային լենտիգո)
• հետբորբոքային և հետվնասվածքային պիգմենտացիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
HYDROQUINON-ը ներծծվելով մաշկի մեջ՝ տարալուծում է մելանինը: Կանոնավոր օգտագործման դեպքում անցանկալի մուգ լաքաներն աստիճանաբար անհետանում են:
HYDROQUINON-ը կարգավորում է մաշկի պիգմենտացիան: Նվազեցնում է դեմքի և մարմնի մուգ լաքաները, կանխում հետագա առաջացումը:
Խոնավացնում, պաշտպանում և փափկացնում է մաշկը` դարձնելով այն առավել առաձգական:
HYDROQUINON-ը կատարյալ միջոց է պեպենների, տարիքային լաքաների, լենտիգոզ լաքաների, ինչպես նաև հետվնասվածքային, հետբորբոքային պիգմենտացիայի վերացման համար:
HYDROQUINON-ը վերացնում է մաշկի լաքաները, առողջացնում և հարթեցնում մաշկը: Նորացնելով մաշկը` ավելի երիտասարդ տեսք է տալիս:
HYDROQUINON-ը մաշկի խնամքի համար հատուկ մշակված բանաձև է: Պարունակում է
Հիդրոքինոն 3%, մատուտակի էքստրակտ և կաթնաթթու, որոնք սպիտակացնում են մաշկի գույնը` զտելով մելանինի ավելցուկի արտադրումը:
Վիտամին E հակաօքսիդանտը կլանում է ազատ ռադիկալները, կանխում ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացած վնասվածքները:
Սալիցիլաթթուն ուժեղացնում է մաշկի թեփազատումը, արա•ացնում բջիջների աճը և նվազեցնում մաշկի ծերացման ակնհայտ նշանները:
Խոնավացնող միջոցները բարելավում են մաշկի տեսքը:
Տիտանի երկօքսիդը և բենզոֆենոնը մաշկը պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Դեմքը մաքրել, պիգմենտային հատվածների վրա բարակ շերտով քսել HYDROQUINON: Օգտագործել օրը երկու անգամ: Ցերեկվա ընթացքում անպայման արևապաշտպան կրեմ քսել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Միայն արտաքին օգտագործման համար:
Խուսափել աչքերի և լորձաթաղանթի հետ շփումից:
Պահել երեխաների համար անհասանելի տեղում:
Նախատեսված չէ մինչև 12 տարեկան երեխաների համար:
Զգայուն մաշկի վրա հնարավոր է թեթև այրոց:
Մաշկի գրգռվածության դեպքում դադարեցնել կիրառումը, դիմել բժշկի: