The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Hair Out lotion

6.900 AMD

125մլ

ԼՈՒԾՈՒՅԹ ՆԵՐԱՃԱԾ ՄԱԶԵՐԻ ԴԵՄ

Նկարագրություն

Անցանկալի մազերի հեռացման հայտնի ձևերը, ինչպիսիք են օրինակ սափրելը, խեժի, ունելու կամ էլեկտրաէպիլյացիայի միջոցով հեռացումը, շատ հաճախ գրգռում են մազապարկը` առաջացնելով բշտեր կամ ներաճած մազեր:
Մազը ներաճում է անկյան տակ, երբ սափրելուց հետո ոլորվում է և կրկին ներաճում է մաշկի տակ դեմքի, ծնոտի, թևատակերի, ցայլքի և ոտքերի հատվածներում:
Սափրելուց մաշկի վրա գոյացած բշտերը տգեղ պալարներ և պզուկներ են դառնում, որոնք կարող են հանգեցնել բակտերիալ վարակի: Առաջանում է քոր, այրոց, սափրվելը դառնում է դժվար, ցավոտ և երբեմն էլ` անհնար:
Ոչ բոլոր կանանց և տղամարդկանց է հաջողվում մաքուր սափրվել: Հատկապես կոշտ և գանգուր մազեր ունեցողների մոտ կարող են առաջանալ ներաճած մազեր: Սափրելն էլ հերթին օժանդակում և պատճառ է դառնում ներաճած մազերի առաջանալուն` ՙսրելով՚ մազի ազատ ծայրը: Խորքից կտրած մազերը աճելով ծակում են մազապարկը, կամ հետ են ոլորվում, կրկին ներաճելով մաշկի մեջ` առաջացնելով օտար մարմնի ռեակցիա և հեշտ վնասվող բշտեր:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
HAIR OUT լուծույթը հատուկ մշակված բանաձև է, որը մաշկը փափկացնելու հետ մեկտեղ վերականգնում է առողջ տեսքը:
Կանոնավոր կիրառելու դեպքում HAIR OUT-ը արդյունավետ և հուսալիորեն վերացնում է տհաճ բշտիկները, ներաճած մազերը և այրոցը, որոնք առաջացել են խեժով, ածելիով և էլեկտրէպիլացիայով մազահանությունից հետո:
Ալանթոինը օգնում է թեթևացնել մաշկի խիստ գրգռված վիճակը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելացումը խթանող միջոց, արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացման գործընթացը: Նվազեցնում է մաշկի գրգռվածությունը, ածելու պատճառով առաջացած բշտերով և ներաճած մազերով ախտահարված ամբողջ մակերեսի կարմրությունն ու բորբոքվածությունը` վերականգնելով մաշկի առողջ և գեղեցիկ մակերևույթը:
Լայն սպեկտրի հականեխիչ և հակագրգռիչ ազդեցության շնորհիվ տրիկլոզանը գերազանց միջոց է վնասված և գրգռված մաշկի բուժման համար: Հատկապես օգտակար է ախտահարված և զգայուն մաշկի համար:
Կիրառելուց անմիջապես հետո լուծույթը վերացնում է մաշկի վրա գոյացած բշտերի պատճառած քորը և այրոցը:
Արդյունքն ակներև է դառնում 24 — 48 ժամվա ընթացքում:
Թեթև արտահայտված խցանումների դեպքում HAIR OUT լուծույթն իր հակաբակտերիալ և թեփազատիչ հատկությունների շնորհիվ վերացնում է սև և սպիտակ կորյակները պատող նուրբ թաղանթը: Ինչպես նաև չորացնում է պզուկները (բշտերն ու թարախապալարները) և նպաստում արագ լավացմանը: Կատարյալ միջոց է ճարպոտ մաշկի համար:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Նախքան մազերի հեռացումը
Սափրելուց կամ խեժով մազահեռացումից երկու-երեք օր առաջ առավոտյան և երեկոյան HAIR OUT լուծույթը քսել մշակվող հատվածներին:
Մազերի հեռացումից հետո
Լուծույթով ցողել ոտքերի և թևատակերի վնասված մակերեսը, լոսյոնով թրջված բամբակով կամ մատների ծայրով լուծույթը նրբորեն տարածել դեմքի, վզի և ցայլքի հատվածի ախտահարված մաշկի վրա: Մաշկը հարթ պահելու համար օգտագործել օրական մեկ անգամ:
Ցուցված է տղամարդկանց դեմքի և վզի, իսկ կանանց ոտքերի, ցայլքի, թևատակերի և դեմքի համար:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԽՈՒՍԱՓԵԼ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՈՒՑ
Այս միջոցը կարող է լուծել հագուստի ներկը: Հեռու պահել գունազգայուն գործվածքներից:
Լուծույթի կիրառուցից հետո առնվազն 48 ժամվա ընթացքում չօգտագործել որևէ հղկող միջոց կամ սկրաբ:
Հեղուկն ունի թեփազատող հատկություն և կարող է ձեռքերի մաշկը թեփոտել:
Սառը կլիմայական պայմաններում հնարավոր է շշի մեջ առաջանան բյուրեղային միացություններ: Դա չի ազդում լուծույթի հատկությունների վրա: Բյուրեղները կանհետանան սենյակային ջերմաստիճանում:
Մաշկը գրգռվելու դեպքում դադարեցնել հետագա կիրառումը:

Բաղադրություն

Ethanol, propylene glycol, glycerin, acetylsalicylic, acid, salicylic acid, PEG-75 lanolin, allantoin, triclosan and perfume.