Նկարագրություն
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Glycolic cleansing-ը հատուկ բաղադրությամբ հեղուկ է, որը նախատեսված է կարգավորելու Ձեր մաշկի pH (թթվային) բալանսը և նախապատրաստելու այլ կոսմետիկ միջոցների օգտագործման համար։
Glycolic cleansing-ը օգտագործում է գլիկոլաթթվի և մի շարք խոնավացնող ու այլ ակտիվ նյութերի յուրահատուկ հատկությունները, նորմալ ու ճարպոտ մաշկի փափուկ ու մանրակրկիտ մաքրման և խոնավացման համար:
Glycolic cleansing-ը օգնում է ձերբազատվել մեռած բջիջներից, որոնք առաջանում են անհարթ, չոր և արևի ազդեցությունից վնասված մաշկի վրա։ Չոր և կոպիտ մաշկը դարձնում է փափուկ և հարթ:
Glycolic cleansing-ը բարելավում է մաշկի գույնը՝ հաղորդելով առողջ, փայլուն և թարմ տեսք։
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Հեղուկի և ջրի հավասար քիչ քանակությունը լցնել ձեռքի ափի մեջ։ Մերսել դեմքը և պարանոցը շրջանաձև շարժումներով։ Լվանալ գոլ ջրով։ Օգտագործել օրական մեկ կամ երկու անգամ։