The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Glycolic 15 peeling and rejuvenating cream for aged skin

7.500 AMD

30մլ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՂ ՊԻԼԻՆԳ ԿՐԵՄ ՀԱՍՈՒՆ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ալֆա-հիդրօքսիթթուները (ԱՀԹ) բնական, ոչ տոքսիկ թթուներ են, որոնք բարելավում են մաշկի տեսքը: Կազմելով միացությունների դաս՝ յուրահատուկ և անզուգական ազդեցություն են թողնում մաշկի այնպիսի կառուցվածքային միավորների վրա, ինչպիսիք են էպիդերմիսի եղջերաշերտը, էպիդերմիսը, մաշկի պտկիկային շերտը և ճարպագեղձերը: Оգնում են մաշկի մակերեսից հեռացնել մեռած բջիջները:
Ապացուցված է ԱՀԹ-ի բարերար ազդեցությունը կերատինիզացիայի պրոցեսի կարգավորման և եղջերային բջիջների սերտաճման վրա:
Անհարթ, կոշտ և չոր մաշկի նշաններն են՝ առաձգականության կորուստը, բարակ ակոսների, կնճիռների և մուգ լաքաների առաջացումը:
ԱՀԹ-ը արագացնում է էպիդերմիսի նորացումը, ապահովելով մաշկի նուրբ թեփազատում, արդյունքում հեռացվում են մաշկին խամրած գույն տվող մեռած բջիջները: Այսպիսով մաշկի մակերեսը հարթվում է՝ վերականգնելով թարմությունն ու փափկությունը:
Ախտաբանական վիճակները. չափազանց չոր մաշկը բնութագրվում է առատ թեփոտվածությամբ եւ եղջերային մասնիկների գոյացմամբ, որոնք, որպես կանոն, հետեւանք են ժառանգական հակվածության, ներքին եւ արտաքին գործոնների: Այդպիսի խնդրահարույց մաշկը հատկապես դժվար է մաքրել ու թարմացնել սովորական խոնավացնող միջոցներով: ԱՀԹ-ը  արդյունավետ է մի շարք պաթոլոգիաների դեպքում, երբ նկատվում է կերատինիզացայի պրոցեսի խանգարում` օրինակ իխթիոզ, փսորիազ, էկզեմա, կոշտուկներ և պզուկներ:
Հայտնի է ԱՀԹ-ի բարերար ազդեցությունը հիպերպիգմենտացիայի, արևից վնասված մաշկի և կնճիռների դեպքում:
ԱՀԹ-ի ազդեցությամբ ՙլուծվում են՚ մաշկի մակերեսային բջիջները կապող կամրջակները` օգնելով մաշկին ազատվել մեռած բջիջներից և տեղ բացել նոր, երիտասարդ բջիջների համար: Ընդ որում, կարիք չկա մաշկը տրորել կամ հղկել, ի տարբերություն սկրաբների, որոնք մեխանիկորեն են հեռացնում մեռած բջիջները:
Երիցուկի էքստրակտով հարստացված կրեմը նրբորեն հանգստացնում է գրգռված և բորբոքված մաշկը:
Ալանթոինը թեթևացնում է տարբեր պատճառներով բորբոքված մաշկի ծանր վիճակը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելացումը խթանող միջոց, արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացման պրոցեսը:
Թեթև, ոչ կպչուն և հրաշալիորեն հանգստացնող լանոլինի յուղերը մաշկը դարձնում են թավշյա ու մետաքսի պես փափուկ:
ԿՈՍՄԵՏԻԿ  ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կանոնավորում է եղջերաշերտի թեփազատումը, որի արդյունքում մեծանում է մաշկի էլաստիկությունը և նվազում  վերնամաշկի  մակերեսի վրա թեփի առաջացումը:
Վերացնում է մաշկի ծերացման և ֆոտոծերացման հետևանքները:
Դեմքը դառնում է ավելի երիտասարդ,  մաքուր,  փափուկ և  հարթ:
Մաշկը ձեռք է բերում հավասար երանգ, մուգ
Նվազեցնում է մաշկի նուրբ ակոսները և կնճիռները:
Լավացնում է մաշկի կառուցվածքը` հաղորդելով փայլ և կայունություն:
Կոպտացած և անհարթ մաշկը դառնում է հարթ և առաձ•ական:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Պզուկներ և  հետպզուկային սպիներ
Պզուկները և սև կետիկները առաջանում են մեռած բջիջներ` մաշկի ծակոտիներում կուտակումներից և խցանումներից: ԱՀԹ-ը օգնում է մաքրել ծակոտիները և կանխել պզուկների առաջացումը` մաշկն ազատելով մեռած բջիջների ավելցուկից: ԱՀԹ-ի օգնությամբ նվազում են նաև հետպզուկային  սպիների հետքերը:
Մելանինային ծագմամբ պիգմենտային լաքաներ
ԱՀԹ-ի օգնությամբ մաշկի երանգը դառնում է հավասար և նվազում են պեպեններն ու մուգ լաքաները:
Մաշկի ֆոտոծերացում, ծերացում, կնճռոտում.
ԱՀԹ-ը կասեցնում է նուրբ ակոսների և կնճիռների գոյացումը, հատկապես մաշկի վաղաժամ ծերացումը՝ պայմանավորված արևի ազդեցությամբ (ֆոտոծերացում): Որքան խորն է կնճիռը, այնքան ազդեցիկ պետք է լինի ԱՀԹ-ն:
Մաշկի հաստացում և կառուցվածքի անհարթություններ
Երբեմն խոնավացնող միջոցների ազդեցությունը թերի է լինում, քանի որ հնարավոր չէ ներթափանցել մաշկի խորքը՝ արտաքին շերտի վրայի մեռած բջիջների կուտակումների պատճառով: Մաշկը թվում է թեփոտ և կոշտացած: ԱՀԹ-ը օգնում է ձերբազատվել մեռած բջիջներից` թույլ տալով խոնավացնող միջոցներին ներթափանցել և բարելավել թեփոտ և կոշտացած մաշկի կառուցվածքը:
(Գլիկոլաթթվի 15% կրեմ)
Կրեմ 15%: Վերականգնող և երիտասարդացնող:
Խոնավացնում է մաշկը, բարելավում մաշկի երանգը, վերականգնում առողջ տեսքը:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաղադրամասերի արդյունավետ համակցությամբ հարստացված նուրբ կրեմ: Օգտագործելուց հետո մաշկը դառնում է ավելի փափուկ: Հեռացնում է մաշկի մեռած բջիջները: Նվազեցնում է դեմքի նուրբ ակոսները, մաշկը դառնում է ավելի հարթ, առողջ, պայծառ: Կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը, լավացնում կառուցվածքը, տալիս երիտասարդ տեսք: Բարելավում է մաշկի գույնը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կրեմն օգտագործել դեմքի շպարը մաքրելուց հետո: Քսել դեմքին և պարանոցին օրը մեկ անգամ` երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո` օրը երկու անգամ: Արևից պաշտպանվելու համար նպատակահարմար է արևապաշտպան կրեմի ամենօրյա կիրառումը: Զգայուն մաշկի վրա հնարավոր է թույլ արտահայտված կարճատև այրոցի զգացողություն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Խուսափել աչքերի և լորձաթաղանթի հետ շփումից: Մաշկը գրգռվելու դեպքում դադարեցնել օգտագործումը, խորհրդակցել բժշկի հետ: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: