Նկարագրություն
Փաթեթը իր մեջ ներառում է՝
Gold Collagen: Կոլագենի, հիալուրոնաթթվի, խավիարի էքստրակտով թրմված, նշի յուղով հակածերացման դեմքի դիմակը նվազեցնում է նուրբ կնճիռները և անհավասար պիգմենտացիան: Բույսերի էքստրակտներից ստացված ամինաթթուները, հակաօքսիդանտները և բնական յուղերը զգալիորեն ավելացնում են Ձեր մաշկի խոնավության աստիճանը: Նշի յուղը խոնավացնում է մաշկը և պաշտպանում շրջակա միջավայրի ազդեցությունից: Կոլագենն ավելացնում է մաշկի ամրությունն ու առաձգականությունը:
Lip Balm` խոնավացնող բալասան շրթունքների համար։ Բալասանը խոնավացնում է, բուժում և նուրբ փայլ տալիս չոր ու ճաքճքված շրթունքներին: Կակաոյի յուղը փափկացնում և խոնավացնում է, իսկ շի (կարիտե) ծառի յուղը սնուցում շրթունքները:
Մաքրող գել Sebo Skin facial wash։ Նրբորեն մաքրում է մաշկը, հեռացնում է ճարպի ավելցուկը և բացում մաշկի ծակոտիները, որոնք խիստ անհրաժեշտ են մաշկի առողջության համար: Նվազեցնում և վերացնում է մաշկի սև կետերը:
Եվ այս ամենը փաթեթավորված է գեղեցիկ բրենդային տուփի մեջ։