The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Foot Deodorant cream

3.500 AMD

ՈՏՔԵՐԻ ՀՈՏԱԶԵՐԾԻՉ ԿՐԵՄ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ոտքերի տհաճ հոտը սովորաբար առաջանում է բակտերիաների կենսագործունեության արդյունքում: Այդ պատճառով հոտից ազատվելու համար անհրաժեշտ է նախ ազատվել բակտերիաներից: Պայքարի ամենաարդյունավետ միջոցը բակտերիայի աճի կանխումն է:
FOOT DEODORANT-ը յուրահատուկ հոտազերծիչ կրեմ է, կիրառումից հետո 7-15 օրվա ընթացքում ոտքերը զերծ է պահում հոտից: Կրեմի արդյունավետությունը չեն նվազեցնում ոչ եղանակի փոփոխությունները, ոչ էլ լվացող միջոցների փոփոխությունը: Հանգստացնում է ոտքերը և նպաստում է հիգիենայի պահպանմանը:
Շնորհիվ երկար պահպանվող ազդեցության, FOOT DEODORANT կրեմը կանխում է ոտնաթաթերի գերքրտնումը, վերացնում է տհաճ հոտը: ՈՒնի ճիշտ մշակված բանաձև, պայքարելով բակտերիայի զարգացման դեմ, կանխում է մաշկի գրգռվածության առաջացումը և ամբողջ ընթացքում ոտնաթաթերը պահում է չոր:
FOOT DEODORANT-ը թարմացնող, հոտազերծիչ և մաշկին անհրաժեշտ խոնավացում ապահովող կրեմ է, քանի որ պարունակում է հատուկ խոնավացնող բաղադրիչներ, որոնք, ոչ միայն ոտքերի տհաճ հոտն են կանխում, այլև պարգևում են զովության, թարմության և հարմարավետության զգացողություն:
FOOT DEODORANT-ը օգնում է կանխել այնպիսի վարակի զարգացումը, ինչպիսին է, օրինակ Tinea Pedis-ը:
FOOT DEODORANT-ը վայրկյանների ընթացքում կպարգևի թարմություն և հաճելի բույր:
FOOT DEODORANT-ը ունի ակտիվ բաղադրամասերի արդյունավետ համակցում, որոնք, նպատակաուղղված ազդելով ոտքերի տհաճ հոտի պատճառ հանդիսացող բակտերիայի վրա, վերացնում են հոտը և ապահովում են երկարատև ազդեցություն:
Սալիցիլաթթուն  օժտված է հականեխիչ և հակասնկային հատկությամբ:
Տրիկլոզանը հզոր բակտերիստատիկ և ախտահանիչ միջոց է:
Թիմոլը ախտահանիչ միջոց է, որը կիրառվում է արտաքին` սնկային վարակների բուժման ժամանակ:
Կավը բնական կլանիչ է:
Թեյի ծառի էքստրակտը ոչնչացնում է տհաճ հոտի պատճառ հանդիսացող բակտերիան, ունի մեղմ զովացնող հատկություն:
Մենթոլը մաշկին պատճառում է զովություն և  թարմ բույր:
Ցինկի օքսիդը երկար ժամանակով վերացնում է տհաճ հոտը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Ներմերսել կրեմը մաքուր, չոր ոտնաթաթերին: