The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Femicare pH5 liquid soap for intimate care

3.500 AMD

ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌ ԻՆՏԻՄ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարունակում է տրիկլոզան, երիցուկի և հալվեի քամուկներ:
Օժտված է հակասեպտիկ և հանգստացնող հատկություններով:
Մեղմացնում է լորձաթաղանթի գրգռվածությունը:
FEMICARE-ը նուրբ, հիպոալերգեն միջոց է` նախատեսված ամենօրյա ինտիմ խնամքի համար: Պարունակում է երիցուկի և հալվեի քամուկներ, որոնք ունեն հանգստացնող ազդեցություն: Դրանք կոկամիդոպրոպիլբետաինի հետ միասին լորձաթաղանթի վրա պաշտպանիչ շերտ են առաջացնում:
Տրիկլոզանի պարունակության շնորհիվ, FEMICARE  -ը օժտված է հակամանրէային և հակասեպտիկ հատկությամբ: Վերացնում է մանրէների կենսագործունեության արդյունքում առաջացած հոտը` թողնելով թարմության, մաքրության և վստահության զգացողություն:
FEMICARE օճառ չի պարունակում և բանաձևում ճշգրիտ հաշվարկված է յուրահատուկ pH բալանսը: Նրբորեն մաքրում է մարմնի ինտիմ մասերը, նվազեցնում է տհաճ զգացողությունը, կանխում է լորձաթաղանթի գրգռվածությունն ու կարմածությունը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
FEMICARE-ը կիրառել ամեն օր լողանալիս, կամ անհրաժեշտության դեպքում: FEMICARE-ի մի փոքր քանակ լցնել բամբակյա փափուկ գործվածքի վրա կամ ձեռքի ափի մեջ, նրբորեն մերսել ինտիմ հատվածները, այնուհետև լավ լվանալ ջրով: