Նկարագրություն
Մելանոցիտները մաշկի բջիջներն են, որոնք արտադրում են մելանին, որն էլ պայմանավորում է մաշկի գույնը: Մաշկի շագանակագույն բծերն առաջանում են մեծ քանակությամբ մելանոցիտների առկայության և մելանինի գերարտադրության պատճառով:
Արևի ճառագայթները խթանում են պիգմենտացիան և մաշկը դառնում է թուխ: Որոշ դեպքերում պիգմենտացիայի ընթացքը խախտվում է և առաջանում են մաշկի շագանակագույն բծերը:
Արևի ճառագայթները, օրալ հակաբեղմնավորիչները, հղիությունը, էնդոկրին խանգարումները, ժառանգական հակվածությունը նպաստում են մելանոզի՝ մաշկի տակ սև պիգմենտի ավելցուկի առաջացմանը: Մելանոզի առաջացման հիմնական գործոնը ուլտրամանուշակագույն ճառագայթումն է: Հայտնի է, որ թիրոզինազա ֆերմենտն ունի կարևոր դեր մելանոգենեզում, քանի որ այն կարգավորում է մելանոգենեզի կարևորագույն փուլերից մեկը:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DEPIGMENT ապապիգմենտացնող կրեմը վերացնում է անկանոն պիգմենտացիայի հետևանքով առաջացած ծերունական բծերը, խլոազմները, լուսազգայունության հետքերը և ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով առաջացած պիգմենտային բծերը:
N-բութիլ ռեզոցինոլն ընկճում է թիրոզինազ ֆերմենտի և թիրոզինազը կապող պրոտեին 1-ի ակտիվությունը: Նվազեցնում է մելանինի կենսասինթեզը, ինչի արդյունքում նվազում է մաշկի հավելյալ պիգմենտացիան: Այն նաև կանխում է մելանոսոմների փոխակերպումը մելանոցիտների և կերատինոցիտների:
Սև թթի էքստրակտը նվազեցնում է մաշկի թիրոզինազ ֆերմենտի ակտիվությունը:
Ցորենի ծիլերի յուղի վիտամին E-ն տոնուսավորում և թարմացնում է մաշկը, բարելավում տեսքը և գույնը:
Ալանթոինը հանգստացնում է մաշկը` բարելավելով բջիջների վերականգնումը: Դա լավացնում է նոր մաշկի գույնը և կատարելագործում մաշկի կառուցվածքը:
Անցել է մաշկաբանական փորձարկում: Չի պարունակում հոտավետ նյութեր և հիդրոքինոն:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կրեմը բարակ շերտով քսել մաքուր դեմքի պիգմենտավորված հատվածներին՝ օրական 2 անգամ: Ցերեկային ժամերին խուրհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան կրեմներ: Արդյունքը, կախված բծերի ինտենսիվությունից, տեսանելի է 6-8 շաբաթվա ընթացքում: