The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Dandruff shampoo

5.200 AMD

ՀԱԿԱԹԵՓԱՅԻՆ ՇԱՄՊՈՒՆ` ՕԿՏՈՊԻՐՈՔՍՈՎ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գլխամաշկի թեփոտումը բնորոշվում է առատ ճարպազատմամբ, ինչն էլ ստեղծում է բարենպաստ պայմաններ սնկերի աճի համար: Արդյունքում, մազարմատները բորբոքվում են, սկսվում է քորն ու թեփոտումը: Թեփի առաջացման հիմնական գործոններն են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, հորմոնային հավասարակշռության խախտումը, ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը և սնվելու առանձնահատկությունները:
DANDRUFF շամպունը պարունակում է սնկասպան ակտիվ բաղադրատարրեր, մասնավորապես՝ խիստ արդյունավետ պիրոկտոն օլամին (օկտոպիրոքս): Օկտոպիրոքսը պայքարում է թեփի դեմ, մաքրելով գլխամաշկը և հեռացնելով թեփը՝ հենց առաջին կիրառումից սկսած: Հզոր հականեխիչ ազդեցության շնորհիվ, գլխամաշկը մաքրում է նաև միկրոօրգանիզմներից: Թեփն անհետանում է, քորը՝ մեղմանում:
DANDRUFF շամպունի հավասարակշռված բաղադրությունը չափից շատ չի չորացնում գլխամաշկն ու մազերը:
DANDRUFF շամպունն ունի բուժիչ և կոսմետիկ հատկություն՝ մազերին տալիս է փայլ, ծավալ և փափկություն:
DANDRUFF շամպունը պարունակում է նաև հատուկ մաքրող մակերեսային ակտիվ նյութեր, որոնք խնամում են մազերը և գլխամաշկը՝ չխախտելով pH (թթվահիմնային) բալանսը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Շամպունի բավարար քանակությունը տարածել թաց մազերի վրա և մերսել` մինչև լավ փրփրելը: 2-3 րոպե թողնել մազերին, որից հետո լվանալ: Կրկնել ըստ անհրաժեշտության: