The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Colorama 02 SPF>50

6.200 AMD

ԵՐԱՆԳԱՎՈՐՈՂ ԿՐԵՄ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ճարպազերծ երանգավորող կրեմ է, որն ապահովում է անթերի դիմահարդարում, միաժամանակ խոնավացնում և պաշտպանում է մաշկը:
COLORAMA-ն կատարյալ կրեմ-հիմք է, որի բաղադրության մեջ են մտնում լիֆթինգ կոմպլեքսը և մաշկին հրաշալի տեսք հաղորդող մի շարք բաղադրիչները:
COLORAMA-ն իր երանգների բազմազանությամբ ապահովում է մաշկի հարթ տեսքը:
Հավասարաչափ պատելով մաշկը` COLORAMA-ն պարգևում է գեղեցիկ տեսք, ծածկելով մաշկի տարբեր թերությունները, կարմրությունը: Միաժամանակ փափկացնում, խոնավացնում է մաշկը, լավացնում է կառուցվածքը, նվազեցնում ճարպի արտազատումը, պակասեցնում մաշկի նուրբ ակոսները` արդյունքում մաշկը ավելի երիտասարդ և ձիգ տեսք է ստանում:
COLORAMA-ն ներկայացնում է տարբեր բնական երանգներ, որոնք ներդաշնակ կլինեն ցանկացած գույնի մաշկի հետ: Դա հնարավորություն է տալիս, կախված եղանակից կամ ակնկալվող արդյունքից/մուգ կամ բաց տոն/ ընտրել ցանկացած երանգը:
COLORAMA-ն ապահովում է անթերի և բնական արդյունք: Յուրաքանչյուր երանգի մեջ համադրված են բնական գույների պիգմենտներ՝ մաշկը խոնավացնող և պաշտպանող բաղադրիչների հետ միասին: Ֆիտոզտիչ բաղադրության շնորհիվ մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մատներով կամ սպունգի միջոցով կրեմը տարածել` հավասարաչափ պատելով մաշկը: Մաշկի թերությունները ծածկելու համար կրկնել կիրառումը: