Նկարագրություն
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ատոպիկ դերմատիտը (մաշկաբորբը) կամ էկզեման լայնորեն տարածված մաշկային հիվանդություն է՝ քրոնիկ և կրկնվող բորբոքային ընթացքով: Հիմնականում առաջանում է շրջակա միջավայրի ալերգիկ գործոնների նկատմամբ ժառանգական հակվածության պատճառով: Այն կարող է զուգակցվել ալերգիկ ռինիտի (քթաբորբի) կամ բրոնխիալ ասթմայի հետ:
Ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառները բազմաթիվ են՝ ցածր խոնավությունը, սեզոնային ալերգիան, գրգռող օճառներն ու լվացող միջոցները, ցուրտ եղանակը, որոնք խթանում կամ ծանրացնում են հիվանդության ընթացքը: Շրջակա միջավայրի տարբեր ազդակները կարող են ակտիավացնել հիվանդությունը հատկապես ժառանգական հակվածություն ունեցողների շրջանում ցանկացած տարիքում: Ատոպիկ դերմատիտի ժամանակ մաշկը չափազանց բորբոքվում է, կարմրում, այտուցվում, ճաքճքում, թեփոտում, պատվում բշտերով ու կեղևակալում, որը կոչվում է էկզեմատոզային ցան: Ատոպիկ դերմատիտով հիվանդները հաճախ գանգատվում են չոր մաշկից:
ATOPIC-ը խոնավացնող լոսյոն է՝ նախատեսված է չոր, զգայուն մաշկի բուժման համար: Այն ունի մեղմ, չգրգռող և երկարատև ազդեցություն, օգտագործվում է հատկապես մաշկի ինտենսիվ խոնավացման համար:
ATOPIC լոսյոնը վերականգնում և սնուցում է զգայուն մաշկը: Հանգստացնող բանաձևը հարուստ է շի ծառի և արևածաղկի յուղերով:
Dipotassium glycyrrhizinate-ը արդյունավետ է ատոպիկ դերմատիտի դեպքում, բարելավում է չոր/վնասված մաշկը՝ նվազեցնելով թեփոտվածությունն ու վերականգնելով առաձգականությունը, ունի հակաբորբոքային և մաշկը փափկացնող ազդեցություն:
Վարունգը խոնավացնում, թողնում է մեղմ մածուցիկ ազդեցություն, թարմացնում մաշկը:
Հալվեն բուժում և խոնավացնում է մաշկը:
Allantoin-ը մեղմացնում է գրգռվածությունը և արագացնում նոր, առողջ մաշկի աճը: Որպես բջիջների պրոլիֆերացիան խթանող միջոց՝ այն նպաստում է բջիջների էպիթելիզացիային և նոր մաշկի աճին:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Լոսյոնն անհրաժեշտ է օգտագործել օրը երկու-երեք անգամ: