The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Aqua Hair lotion

4.600 AMD

ՄԱԶԵՐԸ ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ԼՈՍՅՈՆ

Նկարագրություն

Չոր մազեր=խճճված մազեր: Այնպես որ, պարզապես խոնավացրեք Ձեր մազերը AQUA HAIR թեթև խոնավացնող լոսյոնով` մազերի ճյուղավորվածությունը կանխելու, ավելի ենթարկվող դարձնելու և շլացնող փայլ հաղորդելու համար:
AQUA HAIR-ը արագ և հեշտ ներծծվում է Ձեր մազերի խոպոպների, գալարաձև գանգուրների, խճճված փնջերի և ալիքների մեջ` ակնթարթորեն դրանք դարձնելով ավելի փափուկ, փայլուն և հեշտ ենթարկվող:
AQUA HAIR-ն ամենօրյա խնամքի միջոց է վնասված, քիմիական եղանակով գանգրացված և ներկված մազերի համար: Պաշտպանում է մազերը ջերմահարդարման պատճառով առաջացած չորությունից և դյուրաբեկությունից, ինչպես նաև կանխում կոտրտվածությունն ու ծայրերի ճյուղավորումը:
AQUA HAIR-ը մազերը դարձնում է ավելի ենթարկվող, հեշտ սանրվող, միաժամանակ ապահովում լավ սնուցում:
AQUA HAIR-ն պարունակում է բնական բուժիչ գերչակի, նշի և շիի յուղեր, որոնք վերականգնում են մազերի բնական խոնավության հավասարակշռությունը: Յուղերի շնորհիվ մազերը դառնում են ավելի փափուկ և ամուր, քան մինչ լոսյոնն օգտագործելը:
Ակվաքսիլը պահում է կայուն խոնավություն, որը հնարավորություն է տալիս մազերը ավելի լավ հարդարել և պարունակում է գանգուրները մազերարմատներից մինչև ծայրերը պահպանող նյութ:
Հիդրոլիզացված կերատինի և հիդրոլիզացված ցորենի սաղմի յուղով հարուստ լոսյոնն ամրացնում է Ձեր մազերի թույլ մասերը՝ պաշտպանելով մազերը կոտրտվելուց,  և Ձեր մազերին տալիս է ավելի առողջ տեսք: Ցորենի սաղմի յուղը մազերը դարձնում է ավելի ենթարկվող`հեշտացնելով հարդարումն ու առանձնացնելով գանգուրները: