The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Anticernes cream

6.900 AMD

ԿՐԵՄ ԱՉՔԵՐԻ ՄՈՒԳ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Դեմքի վրա ամենաբարակ և ամենանուրբ մաշկն աչքերի շրջանում է: Հիմնականում դժգոհում ու անհանգստանում են տարիքի հետ աչքերի շուրջ առաջացող ավելորդ պիգմենտացիայից, որի պատճառով աչքերը հայտնվում են մուգ շրջանակների մեջ, դառնում՝ ներս ընկած, կնոջը տալիս հոգնած և տարիքից անհամեմատ մեծ տեսք:
Մուգ շրջանակների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ խորը տեղադրված աչքերը, մելանինի գերարտադրությունը, արյան շրջանառության դանդաղումը, այտուցը:
Չնայած մուգ շրջանակները կարող են ժառանգական լինել, սակայն հիմնականում ծերացման արդյունք են:
Էական դեր է խաղում նաև էթնիկ պատկանելիություն, որովհետև որոշ ռասաների ներկյայացուցիչներ ունեն ներքին կոպի վրա մելանինի ավելցուկի գոյացման հակում:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ANTICERNES հատուկ բանաձևով ստեղծված կրեմը Ձեր աչքերը դարձնում է պայծառ, վերացնում աչքերի այտուցները, պարկերն ու մուգ շրջանները:
ANTICERNES-ը խոնավացնում և վերականգնում է աչքերի շուրջ նուրբ մաշկը:
Վերացնում է մանր կնճիռները և խթանում մաշկի տոնուսը՝ տալով երիտասարդ տեսք:
Արդյունավետորեն թուլացնում և նվազեցնում է աչքերի շուրջը մուգ շրջանները, նպաստում հարթ և ամուր մաշկի ձևավորմանը:
Երիցուկը և ալանթոինը հանգստացնում են կոպերի հյուսվածքը, բարելավում ներթափանցելիությունը՝ թեթևացնելով խցանումը և բորբոքումը:
Վայրի շագանակը և համամելիսը բարձրացնում են դիմադրողականությունը, նվազեցնում արյան ծակոտիների թափանցելիությունը:
Համամելիսի (Hamamelis) և ձիաձետի մածուցիկ նյութերը պաշտպանում են էլաստինի մանրաթելերը և օգնում շարակցական հյուսվածքի վերականգնմանը:
Արնիկան (Arnica) լավացնում է արյան շրջանառությունը և նվազեցնում ՙցանցկենՙ մազանոթների հետևանքով պիգմենտային կուտակումները:
Տիտանի երկօքսիդը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ ստեղծելով շատ բարակ, թեթև, անթափանց պաշտպանիչ թաղանթ: Այն շեղում է արևի ճառագայթները և խանգարում պիգմենտի ձևավորմանը:
Հալոքսիլն ամրապնդում է աչքի մաշկի ամրությունն ու տոնուսը: Քրիսինը խթանում է էնզիմները՝ հանգեցնելով դեղին պիգմենտ բիլիրուբինի մաքրմանը, իսկ հիդրոքսիսուցինիմիդը երկաթը դարձնում է լուծելի և հեշտ դուրս մղվող:
Այլիսը (Eyeliss) նվազեցնում է մազանոթների ներթափանցելիությունը: Այն մեծացնում է ավշային շրջանառությունը և բարելավում մաշկի ամրությունն ու առաձգականությունը՝ նվազեցնելով բորբոքային երևույթները: Նիացինամիդն արգելակում է պիգմենտի՝ մելանոցիտներից կերատինոցիտներ տեղաշարժը, և այդպիսով կարող է նվազեցնել հիպերպիգմենտացիան և գունաբացել մաշկը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Կրեմը քսեք աչքերի կոպերի մուգ շրջաններին: Մատների ծայրերով նրբորեն մերսեք մինչև կրեմի ամբողջական ներծծումը՝ սկսելով ստորին կոպի ներքին անկյունից դեպի մուգ շրջանները:

Բաղադրություն

Aqua, Aesculus hippocastanum (horsechestnut) extract, Chenopodium Quinoa Seed Extract, titanium dioxide, Centella asiatica (hydrocotyle) extract, cetostearyl alcohol, propylene glycol, glycerin, Equisetum arvense (horsetail) extract, mineral oil, nicotinamide, Chamomilla Recutita (Matricaria) Flower extract, hamamelis virginiana (hamamelis) extract, Arnica montana (arnica) extract, Hedera helix (ivy) extract, glyceryl monostearate, triticum vulgare (wheat) germ oil, phenoxyethanol, caprylyl glycol, hydroxyethyl acrylate/sodium acryloyl dimethyl taurate copolymer, dimethicone, cetyl phosphate potassium, allantoin, imidazolidinyl urea, ceteareth-12, ceteareth-20, N-Hydroxysuccinimide, Chrysin, Palmitoyl Tripeptide-1, Palmitoyl Tetrapeptide-7, Hesperidin Methyl Chalcone, Dipeptide-2,  lauryl PCA, dipotassium glycyrrhizinate, fragrance, BHT.