Նկարագրություն
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քրտնարտադրությունը հեշտությամբ կարգավորվում է՝ օգտագործելով քրտնազերծիչ:
Քրտնազերծիչը չափավոր քրտնարտադրությունը և մարմնի տհաճ հոտը վերացնելու լայնորեն տարածված և արդյունավետ միջոց է: Հոտազերծիչներում և քրտնազերծիչներում պարունակվող հակամանրէային բաղադրիչները նվազեցնում են մաշկի մակերևույթի մանրէների՝ տհաճ հոտի առաջացման հիմնական մեղավորների քանակը: Քրտնազերծիչներիի ակտիվ բաղադրիչները կարգավորում են թևատակերի քրտնարտադրությունը: Քրտնազերծիչները պարունակում են անուշաբույր բաղադրիչներ, որոնք վերացնում են տհաճ հոտը:
ALUCLOR –ը հատուկ նախատեսված է զգայուն մաշկի համար: Հիպոալերգիկ բանաձևի շնորհիվ մաշկը չի գրգռում, ապահովում է գերազանց պաշտպանություն քրտնարտադրությունից և տհաճ հոտից:
ALUCLOR – ը հեշտությամբ սահում է՝ չթողնելով հետքեր մաշկի և հագուստի վրա:
ALUCLOR-ը պարունակում է ալյումինի քլորհիդրատ, որը տրիկլոզանի, ցորենի ծիլերի յուղի համակցությամբ արդյունավետ պայքարում է թևատակերի քրտնարտադրության դեմ:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Օգտագործել միայն թևատակերի համար: