The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Acne Pore gel

4.000 AMD

ԳԵԼ ԿՈՐՅԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԼԱՅՆԱՑԱԾ ԾԱԿՈՏԻՆԵՐՈՎ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ACNE PORE-ը մաշկը արդյունավետ շերտազատող և ծակոտիները մաքրող միջոց է:
ACNE PORE-ը հեռացնում է մաշկի ծերացած և մեռած բջիջները, մաշկի վրա կուտակված ավելորդ ճարպն ու թեփուկները: Խթանում է նոր բջիջների աճը, կարգավորում անհարթությունները՝ մաշկին տալիս առողջ և հարթ տեսք:
Սալիցիլաթթուն ներթափանցում է ճարպով լցված ֆոլեկուլները, մաքրում խցանված ծակոտիները, էականորեն նպաստում է կորյակների հակվածություն ունեցող մաշկի բարելավմանը: Վերացնում է սև ու սպիտակ կետիկները, նվազեցնում դրանց առաջացումը:
Ճենակավը (կաոլին) կլանում է մաշկի ավելորդ ճարպը և հեռացնում ճարպաշերտը:
ACNE PORE-ը չի խցանում ծակոտիները: Մաշկի ախտահարված հատվածներից հեռացնում է ճարպը՝ առանց չորացնելու զգայուն մաշկը:
Համամելիսի մածուցիկ էքստրակտը նեղացնում և նվազեցնում է մաշկի ծակոտիները:
ACNE PORE-ը բուսական էքստարկտների շնորհիվ կարգավորում է ճարպազատումը, վերականգնում դեմքի տարբեր մասերում ճարպի քանակը:
Այն կարգավորում է ճարպագեղձերի արտազատումը, նպաստում է ավելորդ ճարպի հեռացմանը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Երեկոյան գելը բարակ շերտով քսել մաքուր դեմքին: Թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան լվանալ և առանց տրորելու` չորացնել: