The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Prurite-V gel

AMD5,000.00

ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ԳԵԼ ԹԵՓՈՏ, ՉՈՐ և ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Prurite-V-ն ստեղծված է խոնավացնելու և հանգստացնելու չոր, ճաքճքած, գրգռված, թեփոտող և քորվող մաշկը: Օգտագործվում է միայն արտաքին կիրառման համար՝ մարմնի զգայուն և ինտիմ մասերի խոնավացման նպատակով: Արդյունավետ, արագ և տևականորեն հանգստացնող միջոց է այն կանանց համար, ովքեր տառապում են մարմնի ինտիմ հատվածներում ցավոտ քորից:
Prurite-V-ն հետքեր չի թողնում հագուստի կամ սպիտակեղենի վրա: Վայրկենաբար հանգստացնում է այրոցն ու գրգռվածությունը: Կանխում է գրգռվածության հետագա խորացումը:
Կամֆորան հակաբորբոքային ազդեցություն ունի մաշկի գրգռվածության ժամանակ, իսկ մենթոլը հովացնում և թարմացնում է մաշկը:
Երկկալիումական գլիցիրիզինատը բարելավում է չոր/վնասված մաշկի տեսքը՝ նվազեցնելով թեփոտվածությունը և վերականգնելով մաշկի առաձգականությունը: Ունի հակաբորբոքային և մաշկը փափկացնող հատկություն:
Վարունգը թողնում է մածուցիկ և խոնավացնող ազդեցություն, օգնում է թարմացնել մաշկը:
Հալվեն հայտնի է մաշկը բուժող և խոնավացնող հատկություններով:
Ալանթոինն օգնում է մեղմել մաշկի գրգռվածությունը: Որպես բջիջների պրոլիֆերացիան խթանող միջոց՝ նպաստում է բջիջների էպիթելիզացիային և արագացնում է նոր առողջ մաշկի աճը:
Ծիրանի յուղը, խաղողի կորիզի յուղը, նշի յուղը օգնում են վերականգնել մաշկի բնական խոնավության մակարդակը, իսկ թեյի ծառի յուղն ավելացնում է պաշտպանությունը շրջակա միջավայրի գրգռիչներից և սնկերից:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Գելն առատորեն քսել ախտահարված մաշկին կամ ցայլքի հատվածում: Prurite-V-ն կարել էի օգտագործել օրը 3 անգամ` ըստ անհրաժեշտության: