The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Gommage Cream

AMD4,500.00

ԹԵՓԱԶԱՏՈՂ “GOMMAGE” ԿՐԵՄ

Նկարագրություն

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թեփազատում և հեռացնում է մեռած բջիջները` վերականգնելով մաշկի փայլը և երիտասարդ տեսքը: Նպաստում է մաշկի աղտոտվածության և ճարպային արտազատուկների նուրբ հեռացմանը: Կատարելագործում է մաշկի կառուցվածքը, մաքրում մաշկը:
Խթանում է մաշկի բջիջների նորացումը, հավասարակշռում և բարելավում է մաշկի շնչառությունն ու օքսիգենացիան:
Հեշտացնում է մաշկի խոնավացումը և մեծացնում մաշկը խնամող միջոցների թափանցելիությունը:
Կիրառումից անմիջապես հետո մաշկը մաքուր է, հարթ և փափուկ:
Արդյունավետ է ցանկացած տիպի մաշկի համար: Հատկապես ցուցված է թառամող, բորբոքված, ինչպես նաև ընդգծված մակերեսային մազանոթային ցանցով մաշկի համար:
Հարստացված է երիցուկի էքստրակտով, նրբորեն հանգստացնում է գրգռված և բորբոքված մաշկը:
Ոչ կպչուն, լավ փափկացնող շիի և նշի յուղերը մաշկը դարձնում են թավշյա և մետաքսանման փափուկ:
Ալանթոինը օգնում է թեթևացնել մաշկի ծանր գրգռված վիճակը: Որպես բջիջների բազմացումը և էպիթելիզացիան խթանող միջոց, այն արագացնում է նոր, առողջ մաշկի առաջացման գործընթացը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Նրբորեն տարածել դեմքին կամ մարմնին` հատուկ ուշադրություն դարձնելով արմունկներին, ծնկներին և ոտնաթաթերին:
Թողնել չորանա 2-5 րոպե: Այնուհետև նրբորեն մերսել կամ տրորել մշակված մակերեսը, մինչև շերտազատումը:
Լվանալ գոլ ջրով:
Օգտագործել շաբաթական մեկ կամ երկու անգամ: