The Secret of Freshness

+374 10 51 11 21, +374 10 58 81 10 info@esthenature.am

Atopic cream

AMD4,500.00

ԿՐԵՄ ՇԱՏ ՉՈՐ և ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Նկարագրություն

Ատոպիկ դերմատիտը (մաշկաբորբը) կամ էկզեման լայնորեն տարածված մաշկային հիվանդություն է՝ քրոնիկ և կրկնվող բորբոքային ընթացքով: Հիմնականում առաջանում է շրջակա միջավայրի ալերգիկ գործոնների նկատմամբ ժառանգական հակվածության պատճառով: Այն կարող է զուգակցվել ալերգիկ ռինիտի (քթաբորբի) կամ բրոնխիալ ասթմայի հետ:
Ատոպիկ դերմատիտի առաջացման պատճառները բազմաթիվ են՝ ցածր խոնավությունը,  սեզոնային ալերգիան, գրգռող օճառներն ու  լվացող միջոցները, ցուրտ եղանակը խթանում կամ ծանրացնում են հիվանդության ընթացքը: Շրջակա միջավայրի տարբեր ազդակները կարող են ակտիավացնել հիվանդությունը հատկապես ժառանգական հակվածություն ունեցողների շրջանում ցանկացած տարիքում:
Ատոպիկ դերմատիտի դեպքում մաշկը չափազանց բորբոքվում է, կարմրում, այտուցվում, ճաքճքում, թեփոտում, պատվում բշտերով ու կեղևակալում. այդպիսի ցանը կոչվում է էկզեմատոզային: Ատոպիկ դերմատիտով հիվանդները հաճախ գանգատվում են չոր մաշկից:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ATOPIC-ը խոնավացնող կրեմ է, նախատեսված է չոր և զգայուն մաշկի խնամքի համար:  Կրեմն ունի մեղմ, չգրգռող և երկարատև ազդեցություն: ATOPIC-ը կիրառվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է մաշկն ինտենսիվ խոնավացնել:
ATOPIC-ը վերականգնում և սնուցում է զգայուն մաշկը: Հանգստացնող միջոցը հարուստ է արևածաղկի և կարիտե (շի) ծառի բուժիչ յուղերով:
Օժտված է մաշկի գրգռվածությունը և բորբոքումը նվազեցնող, ինչպես նաև` փափկացնող հատկություններով: Գլիցիրիզինաթթվի երկկալիումական աղը բարելավում է չոր/վնասված մաշկի վիճակը՝ նվազեցնելով թեփոտությունը և պահպանելով առաձգականությունը: Այն նաև օժտված է մաշկի գրգռվածությունը և բորբոքումը նվազեցնող, ինչպես նաև` փափկեցնող հատկություններով: Վարունգն ունի մաշկը ձգող և խոնավացնող ազդեցություն: Այն նպաստում է մաշկի վերականգնմանը:
Aloe Vera-ն (հալվե)  հայտնի է մաշկը բուժող և խոնավացնող հատկություններով:
Ալանթոինը նվազեցնում է մաշկի գրգռվածությունը և արագացնում նոր առողջ մաշկի աճը: Այն խթանում է բջիջների բազմացումը, նպաստում է էպիթելիզացիային և արագացնում է նոր առողջ մաշկի աճը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
ATOPIC կրեմը օգտագործել օրական երկու անգամ կամ ըստ մաշկաբանի ցուցումների: